Պուտինը հաստատել է Թուրքիայի հետ հանցագործների փոխանակման մասին համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր օրենք է ստորագրել, որով վերանայել է Թուրքիային տրամադրվող օրինական օգնության և հանցագործների փոխանակման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Հանցագործությունները, որոնք ենթակա են փոխանակման, այն հանցագործություններն են, որոնք քրեորեն դատապարտելի են երկու կողմերի օրենսդրությամբ և իրենցից ենթադրում են ազատազրկում ոչ պակաս քան մեկ տարով»,-ասվում է փաստաթղթի մեջ: