Ռուսաստանում «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը «16+» կարգ է ստացել
«Disney»-ի «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը Ռուսաստանում «16+» կարգ է ստացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «КиноПоиск»-ին:
Նման հայտարարությամբ հանդես է եկել և մանրամասներ ներկայացրել Մշակույթի նախարարության Կինոմատոգրաֆիայի բաժնի ղեկավար Վյաչիսլավ Տելնովը:
«Disney»-ի ֆիլմերի ռուսաստանյան մատակարարը «WDSSPR» ընկերությունն է: Այնտեղ դեռ չեն մեկնաբանել «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի «16+» կարգ ստանալը: