ՌԴ օդային տարածքում ԱՄՆ հետախուզական ինքնաթիռ է նկատվել
ԱՄՆ ռազմաօդային հետախուզական «RC-135W» ինքնաթիռը երեքշաբթի առավոտյան դուրս է եկել Բրիտանիայի օդային բազայից և ուղղվել է Կալինինգրադի մարզ՝ հերթական առաջադրանքի կատարման համար: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Աղբյուրի հայտնած տվյալների համաձայն՝ ամերիկյան «62-4138» հերթական համարով ինքնաթիռը թռչում է նկատվել է ՌԴ սահմանների մոտ:
Հաղորդվում է, որ ներկա պահին այն արդեն գտնվում է Դանիայի օդային տարածքում: