Պուտինը համաներում է շնորհել պետական դավաճանության համար դատապարտված կնոջը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագել է Օկսանա Սեվաստիդիի համաներման հրամանագիրը: Այս մասին հայնտում է Interfax.ru-ն՝ հղումտալով Կրեմլի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարությանը:
«Առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով՝ համաներում եմ շնորհում Սևաստիդի Օկսանային, ծնված 1970թ., դատապարտված 2016 թ. մարտի 3-ին՝ Կրասնոդարի մարզային դատարանով, ազատելով նրան ազատազրկման ձևով պատիժը կրելուց »,- ասվում է հրամանագրի մեջ: