Պեսկովը զգացմունքային էքստրեմիզմ է անվանել ԱՄՆ՝ Կիսլյակին «թունավոր դեսպան» դարձնելու փորձերը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով հայտարարել է, որ ԱՄՆ իշխանության կողմից ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին «թունավոր դեսպան» դարձնելու փորձերը զգացմունքային էքստրեմիզմի դրսևորումներ են:
«Մենք շատ ենք ցավում այն իրավիճակի առիթով, որի հետ մենք բախվել ենք:Ռուսաստանը «թունավոր երկրի», իսկ Ռուսաստանի դեսպանին՝ «թունավոր դեսպան» դարձնելը զգացմունքային էքստրեմիզմ է»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: