Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 60 չվերթ է հետաձգվել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայանները չվերթերը հետաձգելով են աշխատում:
Չվերթերի հետաձգումը կապված է եղանակային պայմանների վատթարացման հետ: Մոսկվան և նրա հարակից շրջաննեը սառցե անձրևի գոտում են: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 32 չվերթ, իսկ «Դոմոդեդովո»-ում՝ 27:
«Վնուկովո» օդանավակայանն աշխատում է իր սովորական գրաֆիկով: