Վաշինգտոնի հիստերիան վնասում է ՌԴ-ի հետ հարաբերություններին. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վաշինգտոնի հիստերիան վնասում է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այս մասին գրում է «Russia Toady»-ը:
Պեսկովն ընդգծել է, որ «պաշտոնական Վաշինգտոնի և ամերիկյան լրատվամիջոցների հիստերիան վնաս է հասցնում երկու երկրների հարաբերություններին»:
«Ժամանակն է ԱՄՆ-ում մտածելու՝ մի՞թե մենք այդքան թույլ ենք, որ ինչ-որ երկիր կարող է խառնվել մեր ներքին գործերին և ազդեցություն թողնել մեր ընտրական համակարգի վրա»,- նշել է Պեսկովը:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկություն անգամ չունի ամերիկյան ներքին խնդիրների հետ ասոցացվելու: