Արտասահմանյան ԶԼՄ-ները հաղորդում են Ջոլիի նոր սիրավեպի մասին
41-ամյա Անջելինա Ջոլին անհայտ տղամարդու ուղեկցությամբ հայտնվել է հանրության շրջանում Կամբոջայի ճանապարհորդության ընթացքում: Այս մասին գրում է Cosmo.ru-ն: Ավելին, Ջոլին արդեն հասցրել է երեխաներին ծանոթացնել նոր տղամարդու հետ:
«Բրեդը զայրույթի մեջ կընկնի, երբ ամեն բան պարզվի»,- գրում են համացանցում դերասանուհու նոր սիրավեպին ականատես եղած մարդիկ:
«Փիթը դժվարությամբ է մի քանի ժամ կարողանում անցկացնել երեխաների հետ, իսկ Անջելինան նրա հետ ողջ աշխարհով է շրջում և անծանոթին թույլ տալիս նրանց նվերներ մատուցել»,- նշում են սոցկայքերի օգտատերերը:
Ինչպես նշվում է, այս քայլով Անջելինա Ջոլին ցանկանում է ողջ աշխարհին ապացուցել, որ իրեն և իր երեխաներին պետք չէ Բրեդ Փիթը: