Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են ֆուտբոլային երկրպագուների կռիվները դարձնել սպորտաձև
Պետական դումայի նախագահի տեղակալ Իգոր Լեբեդևը առաջարկել է տարբեր երկրների ֆուտբոլային երկրպագուների միջև կռիվները դարձնել նոր սպորտաձև:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Երկրպագուների պայքարը կարելի է դարձնել սպորտաձև:Մտցնել կանոններ, անցկացնել մրցույթներ թիմերի միջև:Մեր երկրպագուները մարտիկներ են, ոչ թե խուլիգաններ»,- ասել է նա: