Բարբարա Սթրեյզանդը բողոքել է, որ Թրամփի պատճառով գիրանում է
Երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրայզանդը Twitter-ի իր էջում բողոքել է, որ գիրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառով:
«Դոնալդը ինձ ստիպում է քաշ հավաքել:Ես օրը սկսում եմ ջրալի կերապուրով, սակայն առավոտյան նորություններից հետո ուտում եմ թխվածքաբլիթներ»,- գրառել է երգչուհին:
Դերասանուհու խոսքերով՝ Թրամփը հենց նոր հայտարարել է այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գաղտնալսել է իր հեռախոսազրույցները:«Իրոք որ խենթ ժամանակներ են.ավելի մեծ քանակի թխվածքաբլիթների ժամանակներ են»,- ավելացրել է նա: