Պուտինը կմասնակցի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին կմասնակցի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստին:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TACC-ին:
«Մարտի 10-ին կկայանա ռուս-թուրքական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը.սա բավականին եզակի ֆորմատ է:Ռուսաստանը այն ունի մի քանի երկրների հետ կապված, այսինքն՝ սա փաստորեն այն ֆորմատն է, որը իրենից ենթադրում է նախարարական խորհրդի ողջ անձնակազմի մասնակցություն»,- հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը:
Պեսկովի խոսքերով՝ հանդիպման ժամանակ պետք քննարկվեն ռուս-թուրքական փոխազդեցության հետ կապված հիմնահարցեր: