Իրաքը կբացառվի Թրամփի ներգաղթային նոր հրամանից
Իրաքը ներգաղթային նոր հրամանում կբացառվի: Ինչպես հայտնի է այն պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով The New York Times պարբերականին:
Այդպիսով՝ նոր հրամանով ժամանակավոր արգելք կսահմանվի նաև ԱՄՆ-ում բոլոր երկրներից փախստականների տեղավորման վրա: Սակայն, չի նշվում է, թե այն որքան կտևի:
Նախորդ հրամանը, որը դատարանն արգելափակել էր, ԱՄՆ-ում հարկադիր վերաբնակներին տեղավորելու ծրագիրը կասեցնում էր 120 օրով: