Պենտագոնն ուսումնասիրում է կին ծովայինների մերկ լուսանկարների հրապարակման մասին տվյալները
Պենտագոնը ուսումնասիրում է ԱՄՆ Ծովային հետևակային կորպուսից կանանց մերկ լուսանկարների հրապարակումների մասին հաղորդագրությունները: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Fox News հեռուստաընկերությանը:
Նշվում է, որ այդ լուսանկարները հրապարակվել են «Facebook» սոցիալական ցանցի «United Marines» անունը կրող էջում, որտեղ Ծովային հետևակային խմբի ծառայողներ են, ԱՄՆ ՌԾՈւ-ի սանիտարներ, ինչպես նաևՄեծ Բրիտանիայի Թագավորական ծովային հետևակի ներկայացուցիչներ: Բացի կին զինծառայողներից, որոնց անունները պարզվել են, սոցիալական ցանցում եղել են անհայտ աղջիկների լուսանկարներ են ևս, որոնք ունեցել են անպարկեշտ մեկնաբանություններով:
ԱՄՆ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: Հեռուստաընկերությունն իր հերթին հայտնել է, որ լուսանկարներն արդեն հեռացվել են: Հստակ քանակ, սակայն ևս չի նշվել, սակայն Fox News-ի հետ զրույցում Կորպուսի ն երկայացուցիչը հայտնել է, որ առնվազն մեկ մարդ է հեռացվել աշխատանքից: