ԱՄՆ-ի թռչնաբուծական ձեռնարկություններից մեկում թռչնի գրիպի դեպ է արձանագրվել
ԱՄՆԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ հավաբուծական ձեռնարկություններից մեկում թռչնի գրիպի դեպք է արձանագրվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով համապատասխան հայտարարությանը:
«Անասնաբույժը հաստատել է, որ թռչնի վիրուսի ախտածին շտամը դարձել է Լինքոլնի շրջանում գտնվող թռչնաբուծական ձեռնակության հավերի հիվանդության պատճառը»-ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ նահանգի և դաշնային լաբորատոիաներում անցկացված թեսատվորմամբ հաստատվել է H7 շտամի առկայությունը: Իշխանությունները կանխարգելիչ գործողությունների են դիմել: Վերահսկողություն կիրականացվի ևս 30 ձեռնարկությունների նկատմամբ: