«Ռեինկարնացիա»-ի երգից հետո ոչ ՀՀԿ-ի քաղաքական ծրագիրն է փոխվում, ոչ էլ՝ «Ռեինկարնացիա»-ի երգացանկը
Սիրելի՛ հայրենակիցներ, դուք էլի կարևոր գործերը թողած` ընկել եք երկրորդական բաների հետևից:Հիշեցնեմ, որ երգչի գործը երգելն է, հաղորդավարինը` վարելը, դերասանինը` խաղալը: Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքական ուժ որոշել է իր քարոզարշավն անցկացնել բարձր մակարդակով, ճիշտ ու գրագետ ներկայացնել իրեն` հրավիրելով ճիշտ խոսնակների, լավ երգիչների ու ունի դրա համար միջոցներ , միայն ողջունելի է, որ օգտագործում է այդ հնարավորությունը:
Ռեինկարնացիայի երգից հետո ոչ ՀՀԿ-ի քաղաքական ծրագիրն է փոխվում, ոչ էլ՝ «Ռեինկարնացիա»-ի երգացանկը, ասեմ ավելին` ոչ էլ «Ռեինկարնացիան» է դառնում ՀՀԿ-ական: Այլ բան է, եթե «Ռեինկարնացիան» դներ թեկնածություն, կարելի էր քննադատել, բայց Ռոլի գործը երգելն է, մարդը երգել է, լավ էլ երգել է, ուրիշ բա՞ն է արել: Որևէ կերպ խախտե՞լ է ձեր սահմանադրական իրավունքը: Իսկ արդյո՞ք դուք ունեք սահմանադրական իրավունք` որևէ մեկին վիրավորելու կամ մեղադրելու: Իհարկե՝ չունեք: Մեր երկրում ամեն ոք իրավունք ունի որոշում կայացնելու, աշխատելու, եթե կա դրա հնարավորությունը .
Տեղեկացնեմ, որ երգիչը, հաղորդավարն ու դերասանը ևս մարդ են ու ունեն ձեզ հետ հավասար իրավունքներ: էլի շեղվեցի՞ք բուն թեմայից: Հավանում եք, ժպտացեք, անցեք առաջ, չեք հավանում, անջատեք ու անցեք առաջ:
Լուսինե Բադալյան. ֆեյսբուք: