Գաղտնալսելու մասին Թրամփի հայտարարությունն անակնկալի է բերել բոլորին և խառնել խաղաքարտերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ պետության նախկին ղեկավար Բարաք Օբաման հրամայել է նախընտրական արշավի ժամանակ լսել իր հեռախոսային խոսակցությունները, հատուկ ծառայություններին հանկարծակիի է բերել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Fox News հեռուստաընկերությանը:
Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ բարձրաստիճան անձինք չեն հասկանում, թե Թրամփն ինչ է նկատի ունեցել՝ գաղտնալսման մասին հայտարարելով: Դոնալդ Թրամփը Twitter-ում անցյալ շաբաթ օրը հաղորդագրություն կատարելուց առաջ ոչ մեկի հետ չի խորհրդակցել:
Նշենք, որ ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմի Կոմին Արդարադատության նախարարությանը խնդրել է հերքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ նախկին նախագահ Բարաք Օբաման կարգադրել է «գաղտնալսել» Թրամփի հեռախոսը: