Նոր խմորումներ ԱՄՆ-ում՝ նախագահին գաղտնալսելու հետ կապված
ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմի Կոմին Արդարադատության նախարարությանը խնդրել է հերքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ նախկին նախագահ Բարաք Օբաման կարգադրել է «գաղտնալսել» Թրամփի հեռախոսը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն ՝ հղում տալով The New York Times պարբերականին:
Նշվում է, որ Ջեյմս Կոմին մասնավորապես ասել է, որ նման հայտարարությունները գերատեսչության կողմից օրենքի խախտման շուրջ կասկածներ են հարուցում:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի հատուկ հանձնաժողովը՝ Դևին Նունյեսի գլխավորությամբ, ուսումնասիրելու է՝ 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Դոնալդ Թրամփի հեռախոսի գաղտնալսման փաստերը: