Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «Twitter»-ում էջ է բացել
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «Twitter» սոցիալական ցանցում իր էջն է բացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian պարբերականին:
Նշվում է, որ նախկին նախագահը ևս նախկինում դեմ է եղել սոցիալական ցանցերին: Առաջին գրառումն արվել է անգլերեն, իսկ հետո նա տեսանյութ է հրապարակել, որն ապացուցում է, որ տվյալ էջը իրական է։ Որպես տվյալներ նա գրել է, որ ինքն «ամուսին է, հայր, պապիկ, համալսարանի պրոֆեսոր, նախագահ, քաղաքապետ, և պարզապես Իրանի հպարտ քաղաքացի»։
Նա այդ տեսանյութով կոչ է արել հետևել իր էջին (@Ahmadinejad1956) և ընթերցել գրառումները: