Քարաթափում Երևանում
Մարտի 5-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ Երևանի կոնյակի գործարան փակ բաժնետիրական ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարերը (2 քար, յուրաքանչյուրը՝ 0.5 խմ) տեղափոխել են անվտանգ տարածք: