Մահմուդ Ահմեդինժադը Twitter-ում իր անձնական էջն է ստեղծել
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմեդինեժադը Twitter-ում անձնական էջ է բացել, չնայած դրան, որ հանդիսանում է Իրանում սոցցանցերի արգելափակման շարժման ակտիվ կողմնակից:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Իր անձնական էջում նա արել է առաջին գրառումը, ապա` իր ինքնությունն ապացուցող տեսագրառում հրապարակել:
Սոցիալական ցանցի օգտատերերը արագ հիշեցրել են Ահմադինեժադին այն մասին, որ հենց իր վերընտրվելու կապակցությամբ 2009թ. Իրանի հանրապետության տարածում Twitter-ը արգելափակվեց: