Էրդողանը մեղադրել է Գերմանիային ազգայնամոլության մեջ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը համեմատական է անցկացրել ժամանակակից Գերմանիայի և նրա նացիստական անցյալի միջև:Թուրքիայի առաջնորդը նման կերպ արտահայտել է իր քննադատական վերաբերմունքը գերմանական իշխանություններին, որոնք արգելել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեկիր Բոզդագի ելույթը Գերմանիայում:Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Հեյ, Գերմանիա, դու նույնիսկ մոտ չես ժողովրդավարությանը, որովհետև քո գործողությունները ոչնչով չեն տարբերվում քո նացիստական անցյալից»:
Նշենք, որ սա Գերմանիայի հասցեին Թուրքիայի առաջնորդի հնչեցրած առաջին «սուր» արտահայտությունը չէ: