Օբաման հերքել է գաղտնալսման մասին Թրամփի մեղադրանքները
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա վարչակազմի ներկայացուցիչները չեն գաղտնալսել երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Նշվում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել Բարաք Օբամայի ներկայացուցիչ Քևին Լյուիսը:
Նա մասնավորապես ասել է. «Ո՛չ նախագահ Բարաք Օբաման, ո՛չ էՍպիտակ տան պաշտոնյաներից որևէ մեկը, երբևէ հրահանգ չեն արձակել ԱՄՆ քաղաքացիներից և ոչ մեկի նկատմամբ գաղտնալսում իրականցվելու մասին: Ցանկացած ենթադրություն հակառակի մասին՝ պարզապես կեղծիք է»:
Նր խոսքով՝ նախկին նախագահական վարչակազմը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության իրականացրած անկախ հետաքննություններին: