«Fox News»-ի լրագրողը կդառնա ԱՄՆ պետդեպարտամենտի նոր մամուլի քարտուղարը
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար է դարձել «Fox News» հեռուստաալիքի լրարգող Հիզեր Նոյերտը: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
47-ամյա Նոյերտը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի «Fox & Friends» հաղոդաշարի լրագրողն է: Նա արդեն ընդունել է ԱՄՆ պետդեպում աշխատելու առաջարկը: Նոյերտը կդառնա «Fox»-ի երկրորդ աշխատակիցը, ով պետդեպարտամենտում աշխատանք է ստացել վերջին րերին:
Նշենք, որ Bloomberg-ի աղբյուրներն անանուն են հանդես եկել, քանի որ նշանակման մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չկա:
Թրամփը մեկ անգամ չէ, որ դրական է արտահայտվել «Fox & Friends»-ի մասին, իսկ մեկ անգամ նույնիսկ հայտնել է, որ այդ շոուի երկրպագուն է: