ԱՄՆ-ում ավելի քան 20 մարդ ձերբակալվել է Թրամփի դեմ երթի ժամանակ
ԱՄՆ-ի մի շարք քաղաքաներում ոստիկանությունը ավելի քան 20 մարդ է ձերբակալել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և նրան հակակրողների միջև ընդհարում է առաջացել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Associated Press-in:
ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ երթերը անցկացվել են շաբաթ օրն ամբողջ երկրով, բայց անցել են առանց լուրջ ընդհարումների: USA Today-ի տվյալներով՝ Թրամփի կողմնակիցների՝ «March 4 Trump» անվանումը կրող երթը անցկացվել է ավելի քան 50 քաղաքում, այդ թվում՝ Նյու Յորքում, Նեշվիլում, Բոստոնում, Դենվերում և Մայամիում:
Նշվում է, որ ընդհարումներիարդյունքում տուժածներից ոչ ոք չի հոսպիտալացվել, ձերբակալվածներից առգրավվել են տարբեր վտանգավոր առարկաներ: