Associated Press-ը համաձայնել է իր նյութից հեռացնել Փենսի կնոջ էլեկտրոնային հասցեն
Associated Press գործակալությունը համաձայնել է իր հրապարակումներից հեռացնել Կարեն Փենսի՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կնոջ էլեկտրոնային հասցեն: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«AP-ն վերջին գրառուներից հեռացրել է էլեկտրոնային հասցեն՝ իմանալով, որ տիկին Փենսը նախկինի պես օգտագործում է այն»,- նշված է գործակալության՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով ղեկավար Լորեն Իսթոնը:
ՈՒրբաթ գործակալությունն իր նյութում ցույց էր տվել ԱՄՆ փոխնախագահի կնոջ իրական էլեկտրոնային հասցեն: Նյութն այն մասին էր, թե ինչպես է Փենսը կնոջ հետ միասին մասնավոր էլեկտրոնային հասցեն օգտագործում Ինդիանայի նահանգապետի հետ գործնական կապերի համար: Նշվում էր, սակայն, որ փոստը կոտրվել է 2016 թ.-ի հունիսին:
Փենսը պահանջել է գործակալությունից հեռացնել այդ տեղեկությունն ու ներողություն խնդրել իր կնոջից: