Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք- Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 09:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք- Քարվաճառ ավտոճանապարհը:
Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մառախուղ:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: