Մեքսիկան ԱՄՆ-ում արտաքսվող մարդկանց օգնության կենտրոններ է հիմնել
Մեքսիկան օգնության կենտրոններ է հիմնել ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող 50 հյուպատոսություններում այն քաղաքացիների համար, ում ամերիկյան իշխանությունները ցանկանում են աքսորել երկրից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Մեքսիկայի ԱԳՆ ղեկավար Լուիս Վիդեգարայի ԱՄՆ իշխանություններին կոչ է արել հարգել մեքսիկացիների իրավունքները և առանց փաստաթղթերի ներգաղթյալների առնչությամբ հետևել օրենքին:
Նրա խոսքով՝ Մեքսիկան հարգում է ամերիկացիներ օրենքները, որոնք վերաբերում են քաղաքացիների արտաքսմանը, սակայն այնուհանդերձ անհրաժեշտ է համարում առաջին հերթին հարգել մարդու իրավունքները: