Թուրքիայում կործանված սիրիական ռազմական ինքնաթիռը հետախուզական գործողություն էր կատարում
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայում սիրիական ռազմական ինքնաթիռ է կործանվել: Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հետախուզական գործողություն կատարելիս է եղել: Ինչպես հաղորդվում է, այս պահին որոնում են ինքնաթիռի օդաչուին: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «SANA»-ին:
Ավելի վաղ սիրիական ռազմական ինքնաթիռի վթարի մասին հայտնել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այն կործանվել է Թուրքիայի հարավում՝ Հաթայ նահանգում: Վարչապետի խոսքով՝ օդաչուն կարող էր դուրս պրծնել ինքնաթիռից և հայտնվել Սիրիայի կամ Թուրքիայի տարածքում:
Ավելի ուշ Հաթայի նահանգապետը հաղորդել է, որ փրկրարարներին հաջողվել է հասնել ինքնաթիռի վթարի վայր: Նա նշել է, որ օդաչուի խցիկը դատարկ է եղել: