Օբամայի կողմը հերքում է Թրամփի մեղադրանքները
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղարը հերքել է Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ Օբաման գաղտնի լսել է նրա հեռախոսազրույցները 2016 թվականին՝ նախընտրական շրջանում: Այս մասին գրում է «Rambler News Service»-ը՝ հղում տալով «Reuters»-ը:
«Օբամայի քարտուղարության հիմնական կանոնն այն էր, որ Սպիտակ տնից ոչ ոք երբեք չի խառնվել ոչ մի անկախ հետաքննության, որը կատարվել է Արդարադատության նախարարության գլխավորությամբ»,- նշել է նա:
Լյուիսը հավելել է, որ «որպես այդ պրակտիկայի մաս՝ ոչ նախագահ Օբաման, որ էլ Սպիտակ տան պաշտոնյաներից որևէ մեկը չի պատվիրել ԱՄՆ որևէ քաղաքացու հետևել: Ցանկացած այլ ենթադրություն կեղծ է»: