Թուրքիայում սիրիական ռազմական ինքնաթիռ է կործանվել
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարվել է Հաթայ նահանգում, որը Թուրքիայի հարավում է գտնվում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Sky News Arabia» հեռուստաընկերությանը:
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ախրար աշ-Շամ» ծայրահեղական խմբավորման անդամները հայտնել են, որ իբրև խփել են «МиГ-21» ինքնաթիռը Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Նշվում էր, որ սիրիական ուժերի ինքնաթիռի օդաչուն դեպքից հետո կարողացել է դուրս գալ ինքնաթիռից և հայտնվել է Թուրքիայի տարածքում:
«Ռազմական ինքնաթիռը, որն ընկել է Հաթայ նահանգում, սիրիական է»,- նշել է Թուրքիայի վարչապետը: