Առեղծվածը բացահայտվում է. Իտալիայում հայտնաբերվել է Քիմ Քարդաշյանի գողացված մատանին
Չնայած նրան, որ Քիմ Քարդաշյանը փորձում է ամեն կերպ մոռանալ իր հետ Փարիզում տեղի ունեցած միջադեպի մասին, այդ պատմության մասին տեղեկությունները շարունակում են հետապնդել աստղին: Սակայն այս անգամ դրանք լավ լուրեր են եղել: Դատելով ամեն ինչից՝ Իտալիայում հայտնաբերվել է Քիմի գողացված մատանին: Այս մասին գրում է «Grazia»-ն:
Թանկարժեք զարգը գտել են երկրի զարդերի սրահներից մեկում: «Lorraine Schwartz»-ի 20-կարատանոց մատանին վաճառվում էր այն գնով, որով այն ձեռք է բերել հեռուստաաստղը: Հենց այդ զարդն էր եղել Քիմի մատին այդ օրը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ է պատրաստվում անել Քիմ Քարդաշյանը: Հնարավոր է, որ նա անձամբ մեկնի Իտալիա, որպեսզի ստուգի գտնված մատանին, կամ էլ կարող է ընդհանրապես հրաժարվել այն տեսնելուց, որպեսզի կրկին չխորասուզվի մտորումների մեջ:
Կողոպուտը տեղի էր ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին: