Թրամփի սկանդալային հայտարարությունն ու «վատ տղա» Օբաման
Դոնալդ Թրամփը պարզել է, որ Բարաք Օբաման գաղտնի լսել է իր զրույցները ընտրությունների նախօրեին: Քաղաքական գործիչն Օբամային «վատ տղա» է անվանել: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Թրամփը սկանդալային հայտարարություն է արել թվիթթերյան իր էջում: ԱՄՆ նախագաի խոսքով՝ նրա ձեռքն են ընկել վկայություններ, որոնք ապացուցում են Բարաք Օբամայի կողմից իր բանակցությունները գաղտնի լսելու փաստը: Լրտեսությունը տեղի է ունեցել դեռևս սկսած հոկտեմբերից և շարունակվել է մինչև բուն ընտրություններ:
Քաղաքական գործիչը նշել է, որ իրեն նախագահի պաշտոնում նախորդած Օբաման չի կարողացել հետաքրքիր տեղեկություն ստանալ, որպեսզի այն օգտագործի:
Թրամփի խոսքով՝ Օբաման իսկական «վատ տղա է» կամ էլ նույնիսկ աննորմալ: