Թուրք կանայք դուրս կգան Մարտի 8-ը նշելու դեմ
Թուրքիայում Կանանց կազմակերպությունը Մայրերի ասոցիացիայի և Թուրքական կրթության և քաղաքացիական հասարակության կազմակերպություննների և Թեքիրդագ քաղաքի կանանց միության հետ հանդես կգա Մարտի 8-ը նշելուն դեմ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով թուրքական լրատվամիջոցներին:
Նրանք նախատեսում են ելույթ ունենալ «Ո՛չ բռնությանը», «Կանայք միասին պայծառ ապագայի համար», «Ո՛չ կանանց սպանությանը» կարգախոսներով: Հանրահավաքը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին:
Կիրակի օրը Թեքիրդագ քաղաքում կանայք դուրս կգան փողոց՝ «Կանանց միջազգային օրը բռնության և հալածման օր է» կարգախոսով: