Զախարովան հայտնել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի վերսկսման միջոցը
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակովի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախմբի կապերի մասին հաղորդագրության շուրջ ձևավորված իրավիճակը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ինձ թվում է՝ եթե հիմա հրապարակվեն Վաշինգտոնում Սերգեյ Կիսլյակովի ունեցած կապերը, ԱՄՆ-ում կվերսկսվի Հյուսիսի և Հարավի միջև Քաղաքացիական պատերազմը»,- ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը պահանջել էր հետաքննություն անցկացնել Ռուսաստանի հետ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսի կապերի առնչությամբ: