«Գահերի խաղը» սերիալից հայտնի Պիտեր Դինքելեյջը հայր կդառնա երկրորդ անգամ
Դերասան Պիտեր Դինքելեյջը և իր կին Էրիկա Շմիդտը սպասում են արդեն երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Հասարակությունը Շմիդտի հղիությունը նկատել է այն ժամանակ, երբ վերջինս ամուսնու հետ ներկայացել էր Նյու Յորքում տեղի ունեցած « All the Fine Boys» ներկայացման պրեմիերային:
Նշենք, որ Շմիդտը թարետական ռեժիսոր է: Պիտերն ու Էրիկան ամուսիններ են արդեն 12 տարի: Իրենց ավագ դուստրը՝ Զելիգը, 6 տարեկան է: