Նատալի Պորթմանը դուստր է ունեցել
Ամերիկացի դերասանուհի Նատալի Պորթմանը դուստր է ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով People-ին:
Նշվում է, որ այս մասին հայտնել է դերասանուհու ներկայացուցիչը, ով մասնավորապես ասել է. «Նատալի Պորթմանն ու նրա ամուսինը՝ Բենիամին Միլպեն, ծնողներ են դարձել: Նրանք երջանիկ են»:
Նրա խոսքով՝ դերասանուհին դստերը լույս աշխարհ է բերել դեռևս փետրվարի 22-ին, սակայն այդ մասին հայտնի դարձել միայն այժմ: Աղջկան Ամելիա անունով են կնքել:
Սա դերասանուհու երկրորդ երեխան է: Դեռևս 2011 թվականին դերասանուհին Ալեֆ անունով որդի է ունեցել: