ԱՄՆ-ում կինոթատրոնն արգելել է «Գեղեցկուհին ու թագավորը» ֆիլմի ցուցադրությունը գեյ -կերպարի պատճառով
Ամերիկյան Ալաբամայում կինոթատրոնը չեղարկել է «Գեղեցկուհին ու Հրեշը» ֆիլմի ցուցադրությունը գեյ-կերպարի պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Entertainment Weekly պարբերականին:
Նշվում է, որ «Henagar Drive-In»-ում հայտնել են, որ պետք է որոշակի դիրքորոշում ունենալ, երբ ընկերությունները շարունակում են մարդկանց պարտադրել իրենց տեսակետները։ Կինոթատրոնը խոստացել է ցուցադրել ընտանեկան ֆիլմեր, որպեսզի հանդիսատեսը չմտահոգվի սեքս, մերկ բնորդներ, նույնասեռականներ կամ ոչ գրական արտահայտություններ պարունակող տեսարանների մասին
«Disney» ընկերությունը, սակայն դեռ մեկնաբանություն չի կատարել տեղի ունեցածի հետ կապված: