Պուտինի և Թրամփի դաշինքն անհնար է. ԶԼՄ-ներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև միությունն անհնար է արտաքին քաղաքականության հարցերում ունեցած բազմաթիվ տարբեր տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնել է լրարող Հերհարդ Մանգոթը ավստրական «Der Standard»-ում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Պատճառներից մեկը, որի հիման վրա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դաշինք տեղի չի ունենա, լրագրողը համարում է ամերիկյան էլիտայի թշնամական տրամադրությունները ռուսական իշխանությունների հանդեպ:
Նրանք Ռուսաստանի մեջ քաղաքական և ռազմական թշնամի են տեսնում: Նա նշում է, որ այսպիսի ճնշման տակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հազիվ թե հաջողվի քաղաքականությունը տանել դեպի երկու երկրների մերձեցում: Բացի այդ, հնարավորությունների շրջանակը խիստ նեղանում է ամերիկյան մամուլի պատճառով: