Ադրբեջանում ազատազրկման է դատապարտվել հերթական բլոգերը
Ադրբեջանի Սուրախանի քաղաքի շրջանային դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովին այն բանի համար, որ վերջինս իբր զրպարտել է ոստիկանությանը: Այս մասին գրում է Currenttime.tv-ն:
Հուսեյնովը վստահեցրել է, որ իրեն հունվարի 9-ին Բաքվի կենտրոնում առևանգել են քաղաքացիական հագուստով անձինք, երբ նա դուրս է եկել սրճարանից և շարժվել ընկերների հետ հանդիպման: Այդ պահին նրան են մոտեցել մի քանի մարդիկ, փակել են բերանն ու մտցրել մեքենա՝ բլոգերի գլուխը պարկով ծածկելով:
«Ինձ երեք ժամ պահել են դեմքով դեպի ներքև, գլխուխս պարկով ծածկած: Հարվածում էին, ես զգացի, որ քթիցս արյուն է հոսում: Ես համբերում էի: Իմ շնչառությունը չէր հերիքում: Ինձ ստորացնում էին խոսքերով»,- դեպքից հետո պատմել է բլոգերը:
Առևանգման մեջ բլոգերը մեղադրել է ոստիկանությանը: