Նոր սկանդալ՝ ԱՄՆ-ում. Սպիտակ տան անվտանգության ծառայության սպան 10 տարով ազատազրկվել է դեռահասի հետ ինտիմ նամակագրության համար
Սպիտակ տունը պահպանող ԱՄՆ գաղտնի ծառայության սպա Ռոբերտ Մուրը մեղավոր է ճանաչվել անչափահասի հետ ինտիմ նամակագրության մեջ: Այս մասին գրում է Lenat.ru-ն՝ հղում տալով ARS Technica-ն:
Նշվում է, որ ծառայության սպային սխառնում է 10 տարվա ազատազրկում: Մասնավորապես, հետաքննություն է տարվել, որի ժամանակ պարզվել է, որ 2015 թվականին «Meet24» կայքում Մուրը ծանոթացել է Դելավեր նահանգից 14-ամյա աղջիկ ներկայացած ոստիկանության սպայի հետ և «Kik» մեսենջերով շփվել:
Այդպիսով՝ նա ինտիմ բնույթի նամակագրական կապի մեջ է եղել իրավապահ մարմինի ներկահացուցչի հետ: Նամակագրության ընթացքում օգատատերերը փոխանակվել են անպարկեշտ բնույթի լուսանկարներով:
Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: