ԱՄՆ նախկին փոխնախագահն աշխատանքի ժամանակ օգտագործել է իր անձնական էլ. փոստը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը խոստանովանել է, որ իր անձնական էլ. փոստ օգտագործել է աշխատանքի ժամանակ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մասնավորապես, նա անձնական էլ փոստի միջոցով նամակագրական կապեր է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ: Այս մասին փաստել է նաև Indianapolis Star պարբերականը, որի պնդմամբ՝ պաշտոնյան շատ կարևոր քաղաքական հարցեր է քննարկել իր անձնական էլ փոստի միջոցով:
Պարբերականը նշում է նաև, որ ոչ մեկ անգամն է նրա էլ փոստը ենթարկվել հաքերային հարձակման: