ԱՄՆ-ում դպրոցականները նկարել և ծաղրել են մերկ տնօրենին
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում միջնակարգ դպրոցի աշակերտներն իրար մեջ տարածել են մերկ տնօրենի լուսանկարը:«Հանրայատ» լուսանկարի մասին իմանալով` տնօրենը սկսել է դպրոցից հեռացնել այն տարածողներին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Տնօրենին այդ ամոթալի վիճակում լուսանկարել է աշակերտներից մեկը, երբ վերջինս հանդերձարանում հագուստն է փոխելիս եղել: Լուսանկարը ստանալուց հետո աշակերտները սկսել են այն իրար փոխանցել տարբեր ծրագրերի և սոցիալական ցանցերի միջոցով, և վերջիվերջո, բոլոր աշակերտները տեսել են այն:
Դպրոցի ղեկավարությունը միանգամից կիրառել է պատժիչ մեթոդներ, ստուգել է հեռախոսները: Արդյունքում` լուսանկարի հեղինակին հեռացրել են դպրոցից, իսկ այն աշակերտներին, որոնց հեռախոսներում հայնաբերվել է լուսանկարը, ժամանակավորապես հեռացրել են դասերից: