Ինչ նպատակով են Թուրքիայում Գերմանիայի դեսպանին կանչել ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպանին ու նրան հայտնել, որ չի աջակցում Գերմանիայի արդարադատության նախարարի հետ բանակցությունները չեղարկելու որոշմանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ դեսպանին կանչելու և պարզաբանում պահանջելու որոշումը կայացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չեղարկել էր հանդիպումը գերմանացի գործընկերոջ հետ: Այս չեղարկմամբ նա իր բողքն էր արտահայտել Գագգենաուի քաղաքային իշխանությունների որոշման նկատմամբ, ըստ որի՝ քաղաքում Բոզդաղի քարոզչական ելույթն անցկացնելու վրա արգելք էր դրվել: Սակայն, փետրվարի 27-ին գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորումից հետո Գերմանիայում ուժեղացել են բողոքի ակցիաները: