Ռուսաստանում կբացվի ֆրանսիական գոթական արվեստի գլուխգործոցների ցուցահանդես
Մոսկովյան Կրեմլի թանգարաններում կբացվի «Սուրբ Լյուդովիկոսը և Սենտ-Շապելի մասունքները» անունը կրող ցուցահանես, որի ցուցանմուշներն են դարձել Ֆրանսիայի գոթական արվեստի գլուխգործոցները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Այցելուները կարող են տեսնել ցուցանմուշներ՝ Լուվրից, Ազգային միջնադարյան թանգարանից, մի քանի գավառական թանգարաններից, ձեռագրեր՝ Ազգային թանգարանից և Ֆրանսիայի ազգային արխիվից:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 4-ը: Սա կդառնա Ռուսաստանի և Ֆրանսիայի մշակութային զբոսաշրջության գլխավոր իրադարձությունը: