ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է երկու անգամ կրճատել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի հատկացումների կոմիտեն առաջակել է Ուկրաինային 150 միլիոն դոլարի ռազմական օժանդակությանը տրամադրել: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Այս գումարը երկու անգամ պակաս է անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ կողմից հատկացված գումարից: Այդ ժամանակ Կիևին տրամադրվող օգնությունը կազմում էր 350 մլն դոլար:
Ծրագրի համաձայն` գումարը պետք է ծախսվի ուսումնական, սարքավորումների ձեռք բերման, հետախուզական նպատակներով: Դրա հետ մեկտեղ, փաստաթղթում հաստակորեն նշված է, որ այդ գումարը չպետք է հատկացվի Կիևի կողմից զենիթային համալիրներ գնելու նպատակով: