Ամերիկացին իրեն Ուելսի թագավոր է անվանել և թույլատրել Եղիսաբեթ Երկրորդին մնալ գահին
Ամերիկյան Կոլորադո նահանգի բնակիչ Ալլան Էվանսը The Times թեթրի հայտարարությունների բաժնում խոշոր տեղ է գնել, որպեսզի հայտնի իր՝ ԱՆգլիայի իրական թագավորը լիենլու մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Տղամարդը հայտարարությունների բաժնում ներկայացրել է իր տոհմածառի սեփական ուսումնասիրությունը: Էվանսը պնդում է, որ հանդիսանում է Կունեդա ապ Էդերնի ուղիղ հետնորդը: Կունեդա ապ Էդերնը միջնադարյան Ուելսում կելտական թագավորություններից մեկի՝ Գվինեդի հիմնադիրն է:
Հայտարարությամբ նա որոշել է իր հեռավոր բարեկամներին «պաշտոնապես տեղեկացնել», որ 30 օրվա ընթացքում ծրագրում է տիրանալ իրեն ժառանգաբար պատկանող տեղանքին, և «ընտանեկան այլ ակտիվներին», թագավորական կոչումներին և «Ուելսի թագին»:
Բացի դա, Էվանսը պնդում է, որ իր թեկնածությունը պաշտոնապես հաստատվի որպես թագավորական ընտանիքի անդամ:
Ամերիկացին հավելել է, որ որպես հարգանքի նշան՝ նա չի պատրաստվում գահընկեց անել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին: Բայց իր «բարեսրտությունը» չի տարածվում արքայազն «Չարլզի» վրա: