ԱՄՆ-ում դեմոկրատները պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը
ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդները գլխավոր դատախազ Ջեֆ Շեխնսին կոչ են արել պաշտոնաթող լինել այն բանից հետո, երբ մարտի 1-ին հայտնի է դարձել, որ վերջինս նախագահական ընտրություններից ամիսներ առաջ երկու անգամ հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակովի հետ և իր հաստատման հարցի լսումների ժամանակ գաղտնի է պահել այդ փաստը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Politico-ին:
Պալատում դեմոկրատական փոքրամասնության ներկայացուցիչների առաջնորդ Նենսի Փելոսի, ով ներկայացնում է Կալիֆորնիա նահանգը, գլխավորել է գլխավոր դատախազի հրաժարականը պահանջող թիմը՝ մեղադրելով վերջինիս երդմնակալության ժամանակ ստելու մեջ:
Փելոսին իր հայտարարության մեջ կոչ է արել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ունեցած Դոնալդ Թրամփի քաղաքական, անձնական և ֆինանսական կապերի ուսումնասիրության հարցով երկկուսակցական անկախ հանձնաժողով ձևավորել: