Օբաման քաղաքականություն կվերադառնա
Բարաք Օբաման պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Politico-ին:
«Նա գալիս է: Նա արդեն պատրաստ է»,- հայտնել է ԱՄՆ նախկին նախագահի ընկեր, ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկա Հոլդերը:
Նրա խոսքով՝ Օբամայի հետ միասին քննարկել են, թե նախկին նախագահն ինչ կերպով կարող է օգնել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեին ընտրական շրջանի վերաբաշխման հարցում, որը Հոլդերը ղեկավարում էր անցյալ տարի:
Նախկին գլխավոր դատախազը նշել է, որ Օբաման ակտիվ մասնակցություն կունենա կոմիտեի աշխատանքներին, որի վերջնական նպատակը Ներկայացուցիչների Պալատում և Նահանգների օրենսդիր մարմիններում դեմոկրատների դիրքերի ամրապնդումն է: