Թուրքիայում գրանցված երկրաշարժի արդյունքում անհետ կորածներ կան
Այսօր Թուրքիայի Սամսատ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում թեթև վնասվածքներ է ստացել նվազագույնը 5 մարդ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:
Նշվում է, որ հինգշաբթի գրանցված 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել են մինչև 4,4 մագնիտուդ ուժգնությամբ կրկնություններ:
Հաղորդվում է նաև, որ մի քանի մարդ անհայտ կորած է համարվում: Սամսատում և մոտակա գյուղերում կան վնասված տներ: