Կենտրոնական Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կենտրոնական Թուրքիայի Ադըյաման նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով հինգշաբթի Թուրքիայի Արտակարգ իրավիճակների գործակալության հաղորդագրությանը:
«Ադըյաման նահանգի Սամսատ քաղաքի շրջանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չկա: